ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Բա՞յց… ո՛չ մի եվրոպացու դուռ հանկարծ չխբես, ինչպես Իսրայել Օրին էր անում

Բա՞յց… ո՛չ մի եվրոպացու դուռ հանկարծ չխբես, ինչպես Իսրայել Օրին էր անում
25.06.2023 | 22:28

Բողոքում ես ճակատագրի՞ցդ, կարծում ես անարդա՞ր են հետդ վարվել, մտածում ես ավելի լավի՞ն ես արժանի...

Է՜, ժամանակը հետ տուր, օրինակ 1800-ական թվականներ,
հայության «ամենալավ» ժամանակաշրջաններից մեկը, ո՞վ է խանգարում, երբ հենց Երևանի կենտրոնում պարսիկը նախնիներիդ մորթում, բռնաբարում, ոտքերը (ձեռքերը/ականջները) լեզուն էր կտրում...
Էնքա՜ն «լավ» էին ապրում, որ 10-րդ սորտի մարդ եին համարվում, անգամ հարկ էին վճարում` պարսիկների հետ չձուլվելու համար...
Ինչ թվարկեցի նույն բանը թուրքն ու քուրդն էin անում, բայց արդեն Արևմտյան Հայաստանում...
Բա՞յց… ո՛չ մի եվրոպացու դուռ հանկարծ չխբես, ինչպես Իսրայել Օրին էր անում:
Ցարի օգնությանն էլ չդիմես:
Փորձիր ինքնուրույն կերտլ քո ապագան:
Միևնույն է, ով ինչ արել է առաջնային իր շահն է հետապնդել:
Ա՛յ, որ համոզվես` դարերով քեզանից ընդհանրապես բան չես ներկայացրել, Թումանյանը քո երկրի ողորմելի անցյալի մասին հոդվածներ ունի գրած, մի ալարիր, բաց արա ու կարդա...

Աղասի ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 3007

Մեկնաբանություններ